ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ խոսել է Մեգան Մարքլի հղիությունից

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ խոսել է Մեգան Մարքլի հղիությունից
30.11.2018 | 12:56

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ցրել է վերջին օրերին բրիտանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե ինքն ու արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լարված հարաբերություններ ունեն և Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են տեղափոխվել Քենսինգտոնյան պալատից:

Դքսուհին պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարքլի հղիությանը:
«Միանշանակ մենք չափազանց ոգևորված ենք: Դա այնքան առանձնահատուկ ժամանակահատված է: Ուրախ ենք, որ Ջորջը, Շառլոթն ու Լուին զարմիկ են ունենալու: Ամեն ինչ շատ առանձնահատուկ է լինելու»,-ասել է Միդլթոնը:
Այս պատասխանով դքսուհին ակնարկել է, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է: Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Ուիլյամի ու Հարիի հարաբերություններն ամուսնանալուց ու ընտանիք կազմելուց հետո վատացել են, ու դրան նպաստում են արքայազների կանայք: Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հաջորդ ամիս կտեղափոխվեն Քենսինգտոնյան պալատից ու կբնակվեն Վինձորում: Այժմ արքայազներն իրենց ընտանիքներով բնակվում են Քենսինգտոնյան պալատի տարածքում՝ առանձին տներում: Տեղափոխման պատճառը Քեյթի ու Մեգանի բարդ հարաբերություններն են: Քեյթն ու Մեգանը շատ տարբեր մարդիկ են ու իրականում այդքան էլ լեզու չեն գտնում: Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող առանձնատունն ունի 22 սենյակ, մինչդեռ Սասեքսի դուքսինն ու դքսուհունը՝ ընդամենը երկու:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ