Իսրայելում որոշել են Թուրքիայում նոր դեսպան չնշանակել` հայտարարել է ԱԳՆ խոսնակ Ամնոն Նահշոնը: Ամիսներ առաջ Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան արյունալի բախումներից հետո թուրքական իշխանությունները խիստ քննադատել էին իսրայելական բանակի գործողությունները՝ անվանելով Իսրայելը «ահաբեկչական» պետություն: Այնուհետև Թուրքիայում և Իսրայելում գործող երկու երկրների դեսպանները հետ էին կաչվել հայրենիք: Նահշոնը հայտնել է, որ ԱԳՆ-ն որոշել է ամիսներ առաջ Թուրքիայից արտաքսված Այթան Նեհիահի փոխարեն նոր դեսպան չուղարկել Անկարա: Իսրայելը նոր հյուպատոս չի նշանակի Ստամբուլում: