Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը լինելու պատվի են արժանացել դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ միջազգային փաստաբան Ամալ Քլունին: Հոլիվուդյան զույգը, որն արդեն մի քանի տարի մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, շատ մտերիմ է թագավորական ընտանիքի հետ: Հարիի և Մարքլի՝ մայիսին կայացած շքեղ հարսանիքից հետո Քլունիները նրանց հյուրընկալել են Իտալիայում գտնվող իրենց առանձնատանը: Թագավորական ընտանիքում համալրումը սպասվում է 2019թ. գարնանը։