Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան, Երևանում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են: Դիլիջանի ոլորաններում և Քաջարանում ձյուն է գալիս, Կապանում և Գորիսում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: