ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դատարանը երկու ամսով երկարաձգեց Սամվել Մայրապետյանի կալանքը

Դատարանը երկու ամսով երկարաձգեց Սամվել Մայրապետյանի կալանքը
30.11.2018 | 13:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը։ Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժվեց։ Պաշտպան Կարեն Բատիկյանը ապօրինի որակեց դատարանի որոշումը։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ