Դժվար է գուշակություններ կատարել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկման ժամանակ, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Դեկտեմբերի 6-ին կայանալու է ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը: Դժվար է գուշակություններ կատարել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Էթիկական նորմերից ելնելով ևս՝ ես հիմա չէի ուզի կրակի մեջ յուղ լցնել՝ ասելով այս իրավիճակում՝ ում ճիշտ կլիներ քարտուղար նշանակել, ում՝ ոչ», - նկատեց Զատուլինը: Նա ընդգծեց, որ իրավիճակը ստանդարտ չէ, հետևաբար ՀԱՊԿ կանոնակարգով նման իրավիճակների համար կանոններ մշակված չեն՝ վստահություն հայտնելով, որ կմշակվեն ու հարցը կքննարկվի դրանց համաձայն: