«Ժամանակը» գրում է, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրավիրում է մարզի համայնքապետերին և նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Մարզպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի և տվյալ համայնքում «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ:
Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն՝ 50-60 տոկոս էին ուզում: