ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Իմ առաջին այցը կլինի Եվրոպա

Սալոմե Զուրաբիշվիլի. Իմ առաջին այցը կլինի Եվրոպա
30.11.2018 | 13:17

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի եվրոպական երկրներից մեկը: «Ոչ մեկին չի զարմացնի այն, որ իմ առաջին այցը կլինի Եվրոպա, մասնավորապես՝ Բրյուսել, Բեռլին, Փարիզ և Բալթյան երկրներ, երկիր, որի կին նախագահն առաջինն է շնորհավորել ինձ նախագահ ընտրվելու առթիվ»,- ասել է նորընտիր նախագահը: Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2013 -ին նախագահ ընտրվելուց հետո առաջինը եկել է Երևան:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ