ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը պատրաստվում էր Պուտինին 50 մլն դոլարանոց պենտհաուս նվիրել Trump Tower Moscow աշտարակում

Թրամփը պատրաստվում էր Պուտինին 50 մլն դոլարանոց պենտհաուս նվիրել Trump Tower Moscow աշտարակում
30.11.2018 | 13:19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը պատրաստվում էր 50 մլն դոլար արժողությամբ շքեղ պենտհաուս նվիրել ՌԴ նախագահ Դոնալդ Թրամփին. պենտհաուսը պետք է գտնվեր Trump Tower Moscow աշտարակում, որը, սակայն, չկառուցվեց` այս մասին հայտնել է չորս աղբյուր, որոնք տեղյակ են եղել ծրագրի բոլոր մանրամասներից: Նրանք պատմել են, որ Թրամփի ընկերությունը 2016-ին բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ Մոսկվայում շքեղ երկնաքեր կառուցելու հարցով: Շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ զրույցում նշել է, որ Թրամփը Պուտինին ցանկանում է պենտհաուս նվիրել: Այս տեղեկությունը փոխանցել է ուժային համակարգից երկու աղբյուր: Թրամփը ասել է, որ այդ ամենը «սուտ է, մտացածին»:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ