ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արայիկ Խանդոյանի եղբայրը լքել է «Սասնա ծռերի» ցուցակը

Արայիկ Խանդոյանի եղբայրը լքել է «Սասնա ծռերի» ցուցակը
30.11.2018 | 13:20

ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, և կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռերի» ցուցակից էլ դուրս է եկել նաև Արարատ Խանդոյանը` Արայիկ Խանդոյանի եղբայրը: Նա ցուցակում 41-ն էր և նաև վարկանիշային թեկնածու էր Արագածոտնի մարզում»:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ