50 տարի առաջ Երուսաղեմում պեղումների ժամանակ հայտնաբերված մատանին կարող է պատկանած լինել անձամբ Պոնտացի Պիղատոսին կամ նրա ենթականերից մեկին` հաղորդում է Haaretz-ը: Մատանին հայտնաբերվել է 1968-1969-ին, պեղումների ժամանակ: Այժմ մաքրել են, և երևացել է Pilatus գրությունը, որը գոտևորում է գինու գավաթը:
Պրոֆեսոր Դենի Շվարցի խոսքով՝ Հուդայում այնքան էլ տարածված չի եղել Պիղատոս անվանումը, այդ պատճառով բարձր է հավանականությունը, որ մատանին կարող է հենց Պոնտացի Պիղատոսին պատկանած լինել:
Մատանու տեսքը հասարակ է, ուստի հնագետների կարծիքով՝ Պիղատոսը կրել է առօրյայում: Մատանին կարող է պատկանած լինել նաև Պիղատոսի ենթականերից մեկին, որ փաստաթղթերում վավերացրել է նրա անունը: