Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ
30.11.2018 | 13:22

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան, Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում:


Դեպքից անմիջապես հետո Երևանի՝ 1981-ին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», իսկ 1984-ինի ծնված տղամարդը ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայնաբերելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտե

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ