ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանրայինի ուղիղ եթերով բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճ կանցկացվի

Հանրայինի ուղիղ եթերով բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճ կանցկացվի
30.11.2018 | 21:27

Հանրային հեռուստաընկերությունից փոխանցում են՝ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված բոլոր 11 ուժերի առաջին համարները համաձայնել են մասնակցել դեկտեմբերի 5-ին ծրագրվող նախընտրական հեռուստաբանավեճին:

Այս պահին ճշտվում են բանավեճի ձևաչափի հետ կապված որոշ հարցեր, որոնք բարձրացրել են կուսակցությունները։ Հանրայինի փոխանցմամբ՝ քարոզարշավի նախավերջին օրը նախատեսված բանավեճը կանցկացվի ուղիղ եթերում, կտևի 2.5-3 ժամ: Մոդերատորները կլինեն հեռուստաընկերության երկու հաղորդավարները՝ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը։

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ