ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստորագրվել է NAFTA-ին փոխարինող համաձայնագիրը

Ստորագրվել է NAFTA-ին փոխարինող համաձայնագիրը
30.11.2018 | 21:31

ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի ղեկավարները ազատ առևտրի մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որը կփոխարինի Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ NAFTA-ին: Դրա չեղարկումը Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից էր: Ելույթ ունենալով պայմանագրի ստորագրման արարողությանը Բուենոս Այրեսում, որտեղ ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, Թրամփը ընդգծել է, որ այն արդար գործարք է բոլոր երեք երկրների համար՝ ընդգծելով մտավոր սեփականության և գյուղատնտեսության աշխատողների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ նոր համաձայնագիրը շահավետ կլինի միջին խավի համար:


G20-ի շրջանակներում նախատեսված են նաև Թրամփի բանակցությունները Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ՝ առևտրի ոլորտում խոր տարաձայնությունների շուրջ:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ