ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Սորոսն էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք

Նիկոլ Փաշինյան. Սորոսն էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք
30.11.2018 | 21:41

2018-ի հունվարին ում ասեիր, որ ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն է լինելու, կասեին՝ «լավ չե՞ս, ընգեր», Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Բայց քայլ, քայլ, քայլ մենք հասկացանք, որ դա այնքան պարզ գործողություն է, արեցինք այնպիսի հեշտությամբ, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել՝ էս ոնց տեղի ունեցավ: Հյուսիսը կասկածում է արևմուտքին, արևմուտքում կասկածում է արևելքին, արևելքում կասկածում են հարավին, հարավում կասկածում են հյուսիսին, որովհետև տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, ես ինչ մութ ուժեր են: Այսօր տեղեր կան գրում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Ասել եմ ու բոլոր տեղերում ասում եմ՝ մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր, մենք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարց որոշի», - ասաց նա: Փաշինյանն ընդգծեց՝ թեև անընդհատ փորձ է արվում ապացուցել, որ հայ ժողովուրդը փոքրաթիվ ու հուսահատ ժողովուրդ է, բայց հրապարակում իրենք ապացուցեցին, որ եթե փոքրաթիվ են, հզոր ժողովուրդ են:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ