ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՀԿ քարոզարշավը Գյումրիում

ԼՀԿ քարոզարշավը Գյումրիում
30.11.2018 | 21:45

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գյումրիում է։ Ներկա են համամասնական ցուցակի առաջին 3 համարներն ու ռեյտինգային ցուցակները։ Գյումրիում ԼՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մկրտիչ Մկրտչյանը նշեց, որ ԼՀԿ-ն միշտ Շիրակի մարզում բավականին ուժեղ թիմ է ներկայացրել։ «Հուսով ու վստահ եմ, որ մեր թիմը շատ բարձր քվեներով դեկտեմբերին 10-ին կներկայանա հանրությանը։ Կոչ եմ անում բոլորիս դեպի արդար, ազնիվ ընտրություններ»,- ասաց Մկրտչյանը։


Պատգամավորի թեկնածու առաջադրված Սևակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ինքը ԼՀԿ-ով է առաջադրվել, որովհետև այստեղ չկան նախկին իշխանավորներ. «Մեր թիմում չկան նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, չկան թալանչիներ։ Սիրելի՛ շիրակցիներ, հույս ունեմ, որ ձեր քվեն դեկտեմբերի 9-ին կտաք «Լուսավոր Հայաստանին»»,- շարունակեց նա։ ԼՀԿ 2-րդ համար Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, թե ինքը լավ գիտի՝ ինչ խոստումներ են տրվել գյումրեցիներին, որոնք չեն կատարվել։ Նա շիրակցիներից ներողություն խնդրեց բոլոր չկատարված խոստումների համար։ «Մենք գալիս ենք նոր էջ բացելու ձեր քաղաքի կյանքում, Շիրակ աշխարհի կյանքում, մեր լուսավոր, բանիմաց, հմուտ ու լայնախոհ թիմով, գալիս ենք թողած մռայլ ժառանգությանն ասելու՝ լույս, եղիցի լույս։ Խավարը մեզնում մերժված է, այլընտրանք չկա լույսին»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ իրենք կպահեն երկրում կատարված փոփոխությունների թիկունքը՝ չթողնելով, որ հեղափոխություն անշրջելի լինի։
ԼՀԿ փոխնախագահ, համամասնական ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանն էլ շեշտեց, որ Շիրակի մարզն ու Գյումրին շատ կարևոր տեղ են զբաղեցնում։ Նա նկատեց, որ միշտ Շիրակի մարզը համարվել է ամենաաղքատը։ «Այն մարզը, որը տալիս է լավագույն սպորտային մարզիկներին, նման ցուցանիշ ունի։ Ինձ համար Շիրակի մարզի աղքատությունը վաղուց զուտ վիճակագրական թվեր չեն, այլ դրանք մարդիկ են, ընտանիքներ, երեխաներ, կյանքեր»,- ասաց նա՝ թվարկելով գործնական քայլեր Շիրակի մարզի կյանքի բարելավման համար։
ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ Գյումրիում բոլորի ելույթները տխուր են, և շեշտեց, որ ժամանակն է խնդիրների լուծման։


«Մենք պետք է ձեր աջակցությունը, մեր թիմում ձախողված մարդիկ չկան, մենք գնում են մեր գիտելիքը, փորձը ներդնելու ՀՀ ապագա շինարարության մեջ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Մինչ Գյումրի քաղաքը «Լուսավոր Հայաստանը» Արթիկում էր, որտեղ էլ ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս ընտրություններն արտահերթ են և տարբերվում են նախորդ ընտրություններից` առաջին անգամ ենք խորհրդարան ընտրելու հեղափոխությունից հետո։ Նան նաև նշել էր, որ ԼՀԿ-ն «կռվում» է 2-րդ տեղի համար, մյուս ուժերը՝ լուսանցքում չմնալու, ջրի երեսին մնալու համար։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ