ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Լուսավոր Հայաստան»-ը «չի պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել պատեհապաշտական նկրտումներով»

«Լուսավոր Հայաստան»-ը «չի պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել պատեհապաշտական նկրտումներով»
01.12.2018 | 23:15

«Լուսավոր Հայաստան»-ը յոթերորդ գումարման Ազգային ժողովում լինելու է իշխանության հակակշիռ ուժը: Այսպիսի համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը, այսօր Վանաձորում պատասխանելով հարցին՝ խորհրդարանում որպես ընդդիմությո՞ւն են ներկայանալու, թե՞ իշխանության կոալիցիոն գործընկեր:


«Իշխանությունը կոալիցիաների կարիք չունի, և մենք չենք պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել արհեստական, պատեհապաշտական նկրտումներով: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը էդ կուսակցությունը չի: Մենք կարող էինք լինել կառավարությունում միասին, լինել նույն դաշինքում, բայց դրա իմաստը չկա, քանի որ այդ ուժը ունի բավարար աջակցություն: Եթե մի ուժ Երևանի ընտրություններին ստանում է 80 տոկոս ձայն, էդ ուժը որևէ ուժի, կոալիցիոն գործընկերոջ կարիքը չունի, - ասաց Մարուքյանը՝ շարունակելով, - բայց երկիրը կարիք ունի հակակշիռ ունենալու, փոխզսպիչ քաղաքական միավոր ունենալու, որը այլընտրանք կլինի, որը հակակշիռ կլինի և կլինի ընդդիմադիր բևեռը ապագա խորհրդարանում»:


Խոսելով իրենց ծրագրերից՝ Մարուքյանը նշեց մարզերի համաչափ զարգացումը, շեշտելով, որ նախկինում գործող դոտացիոն համակարգը այլևս նույն մեխանիզմով չի աշխատելու․ «Այն դոտացիոն համակարգը, որ այսօր գործում է, որ «որ համայնքը շատ փող է հավաքում՝ նրան շատ փող ենք տալիս, որ համայնքը քիչ է հավաքում՝ նրան քիչ փող ենք տալիս», և այնպես է ստացվում, որ միայն Երևանն է, որ պետությունից կարողանում է այնքան դոտացիա ստանալ, որ այնտեղ, օրինակ, մանկապարտեզները անվճար են, իսկ Վանաձորում, Գյումրիում և մյուս վայրերում մանկապարտեզները վճարովի են: Հիմա, մարդիկ ասում են՝ «բա մենք ի՞նչ մեղք ունենք, որ Երևանում չենք ապրում, ինչո՞ւ է այստեղ վճարովի»: Այսինքն, մենք ոչ թե առաջարկում ենք Երևանում դարձնել վճարովի, այլ առաջարկում ենք մյուս քաղաքներում նույնպես պետական աջակցությամբ այնպես անել, որ երեխաները մանկապարտեզ գնան անվճար: Սա օրինակներից մեկն է»:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ