Ադրբեջանական Azeri Defence հանդեսի տեղեկություններով, Բաքվի և Իսլամաբադի` պակիստանյան արտադրության ռազմական օդանավերի ձեռքբերման բանակցությունները մոտենում են ավարտին` տեղեկացրել է Pakistan Aeronautical Complex ընկերության ներկայացուցիչը:
Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17 Blok II մակնիշի 24 ռազմական օդանավ գնել: Գործարքի ընդհանուր արժեքը 500 միլիոն դոլար է: Օդանավերի վրա տեղադրված են չին-իտալական համատեղ արտադրության AESA տեսակի ռադարներ, հեռակառավարվող հրթիռներ և ռումբեր: