ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն ընտրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար մինչև 2019 թ-ի ավարտը` РБК-ին ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ օրը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուդի նիստը և ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգը բաժանված է հանդիպման մասնակիցներին», - ասաց Ա.Գասպարյանը: