Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինին զսպվածության կոչ է արել առևտրային տարաձայնություններում: Աբեն Թրամփին և Ձինպինին ասել է, որ ԱՄՆ և Չինաստանի առեւտրային վեճերը լուրջ սպառնալիք են ամբողջ համաշխարհային տնտեսության համար: Ճապոնիայի վարչապետը կոչ է արել G20 գագաթաժողովում առևտրային տարաձայնությունները կարգավորելիս կառուցողական մոտեցում դրսևորել: