ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան, չնայած շատ ուժեր փորձում են ստեղծել

Նիկոլ Փաշինյան. Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան, չնայած շատ ուժեր փորձում են ստեղծել
01.12.2018 | 23:19

Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք շարունակեն զարգանալ: Կապանցիների հետ հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան, բայց շատ են այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները:


«Ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանի և Իրանի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ապահովելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, դա մեր կառավարության համար առաջնահերթություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լարված է, սակայն ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Եվրամիության աջակցությամբ վերանորոգվելու է Իրանի հետ մաքսային կետը, իսկ ժամանակից մաքսակետը հնարավորություն կտա էլ ավելի ակտիվացնել հարաբերությունները երկու երկրների միջև: Նա գիտի, որ թե՛ իրանցի, թե՛ հայ վարորդները դժգոհություններ ունեն երկու երկրներում որոշակի պայմանների հետ, բայց համոզված է, որ այդ հարցերը կքննարվեն և կստանան պատշաճ լուծումներ:


«Բարեհաջող իրականացվում են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը էներգետիկ ոլորտում, նաև հույս ունեմ, որ մյուս ոլորտներում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես կմեծանա, Հայաստանը բաց է իրանյան ներդրումների համար»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ճանապարհների վիճակին՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այս մի քանի ամիսներին ճանապարհներն անտանելիից դարձել է թեթև տանելի: «Իրանի հետ հարաբերությունների համատեքստում մենք չենք կարող թույլ տալ, որ ճանապարհները գտնվեն այդպիսի վիճակում, միջպետական ճանապարհները պետք է լինեն լավ վիճակում, այդ աշխատանքները շարունակվում են»,- ընդգեց նա՝ ավելացնելով, որ կոպիտ սխալ էր «Հյուսիս-հարավ» ծրագիրը Մեղրիից չսկսելը, բայց սխալն արդեն արված է: Փաշինյանն ասաց, ծրագրի հետ կապված պրոբլմներ կան, 125 միլիոնի կապակցությամբ քրգործ է հարուցված, և այդ գումարը պետք է անպայման վերականգնվի պետբյուջե:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ