ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ «այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»` հայտարարել է Թրամփը նոյեմբերի 20-ին՝ Արգենտինայում, G20 գագաթնաժողովի ժամանակ «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում։
«Անկեղծ ասած` նկատի ունենալով այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում նավերի և նավաստիների հետ կապված, նման հանդիպումը ճիշտ չէր լինի», նշել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ հանդիպման մասին լրագրողի հարցին։ «Բայց ես նրա հետ կհանդիպեմ։ Ես կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք և մենք լավ հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի, Չինաստանի և մյուս բոլորի հետ։ Այնպես որ, ես նրա հետ կհանդիպեմ այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ Հարցին, թե իր կարծիքով Պուտինն ի՞նչ ծրագրեր ունի Ուկրաինայի հետ կապված և ո՞րն էր Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերը բռնագրավելու պատճառը, Թրամփը պատասխանել է, թե չի կարող Պուտինի մտքերը կարդալ: «Բայց բաներ կան, որ մենք ուղղակի չենք կարող հանդուրժել։ Ամեն դեպքում՝ եղել է այն, ինչ եղել է և ես պարզապես չեմ կարող ներքաշվել դրա մեջ»` հավելել է Թրամփը։