ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շարժվում են դեպի պետական դավաճանություն ու նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն և Ռազմական հակահետախուզությունը

Նիկոլ Փաշինյան. Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շարժվում են դեպի պետական դավաճանություն ու նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն և Ռազմական հակահետախուզությունը
02.12.2018 | 13:49

«Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հարցում իր ղեկավարած կառավարության քաղաքականության քննադատությանը, ասել է. «Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում»: Նա նաև անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որի համաձայն, Հայաստանը վերջին ամիսներին որևէ սպառազինություն ձեռք չի բերել:

«Դրանք սուտ, սխալ հայտարարություններ են: Ու ես անընդհատ մտածում եմ՝ լավ, էս մարդիկ նման հայտարարություններ ինչու են անում», -հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր մտորումների արդյունքում որևէ տրամաբանական բացատրություն չի գտնում և կա մեկ բացատրություն. «Որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և խնդրում եմ, շատ ուշադիր, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է, չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ՝ իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը զգալով, նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը: Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես իրոք, չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել: Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն զուտ քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից: Ես կարծում եմ, որ իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»:

Նա նաև հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարությունը ու նաև ժողովուրդը ունեն «բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր զինված ուժերի թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր անող որոշ ուժերի»: «Եթե որևէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին», -հավելեց Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Արցախի ժողովուրդը թույլ չի տա, որ որևէ մեկը մանիպուլյացիաներ անելով` փորձի ստեղծել տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի միջև կա որևէ հակասություն: «Մեր ժողովուրդը այսօր միասնական է, առավել քան երբևէ: Մեր ժողովուրդը թույլ չի տա իր նեղ, մերկանտիլ շահերի համար խաթարել համազգային միասնությունը»,- նշեց Փաշինյանը:
Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նոր կառավարության քաղաքականության մասով մտավախություններ էին հայտնել և ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ