ԱՄՆ-ը 2019-ի հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար` դեկտեմբերի 2-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺԴՀ նախագահ Սի ՁինպինիԲուենոս Այրեսում հանդիպման արդյունքներին:
«Երկու երկրների նախագահների զրույցն ավարտվեց: Հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր չեն սահմանվի, իսկ երկկորղմ բանակցությունները կշարունակվեն», - հաղորդում է հեռուստաալիքը: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ Թրամփի և Սի Ձինպինի հանդիպումը տևել է երկուսուկես ժամ: