ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ ԱբենՌուսաստան կայցելի 2019-ի սկզբին: Պուտինը չի բացառել, որ հաջորդ տարի ինքը նույնպես կայցելի Ճապոնիա: «Վարչապետի հետ մենք պայմանավորվել ենք, որ հաջորդ տարվա սկզբին նա կայցելի Ռուսաստան: Սակայն հնարավոր է՝ ինձ նույնպես հաջողվի լինել Ճապոնիայում», - հայտարարել Պուտինը G20-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև հայտնել է Սինձո Աբեի հետ իր հանդիպման հիմնական թեմաները: «Մենք այժմ խոսում էինք փոխգործակցության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու, երկու կողմերի մոտ վստահության մակարդակը բարձրացնելու, հումանիտար շփումներն ու տնտեսական կապերն ընդլայնելու անհրաժեշտության մասին», - նշել է ՌԴ նախագահը: