Կիևի համար տնտեսական ու սոցիալական ոլորտներում իր ձախողումները որոշակի արտաքին ագրեսորով քողարկելը շատ ավելի հեշտ է` Արգենտինայում G20-ի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ տնտեսական ու սոցիալական քաղաքականության մեջ սեփական ձախողումները պատերազմի ետևում թաքցնելը միշտ էլ ավելի հեշտ է: «Մեղավոր են ոչ թե իրենք, այլ արտաքին ագրեսորը: Եվ ժողովրդի աղքատացման համար է մեղավոր արտաքին ագրեսորը, և նրա համար, որ պետական բյուջեում ծայրը ծայրին չեն հասցնում: Հարկավոր է ձեռքը պարզած կանգնել ու գումար խնդրել ԱՄՀ-ից և այլ հովանավորներից՝ պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը դնելով ապագա սերունդների վրա», - ասել է ՌԴ նախագահը: