Իտալիան և Հնդկաստանը պայմանավորվել են փոխանակել «քսանյակում» իրենց նախագահության տարիները, 2021-ին G20-ի գագաթաժողովը կանցկացվի Իտալիայում` դեկտեմբերի 1-ին, Արգենտինայում G20-ի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Մենք պայմանավորվել ենք վարչապետ Նարենդրա Մոդիի հետ փոխանակել մեր նախագահության տարիները, մեզ մոտ գագաթաժողովը կանցկացվի 2021-ին, իսկ Հնդկաստանում՝ մեկ տարի հետո», - հայտնել է Կոնտեն՝ պարզաբանելով, որ փոխանակումը կատարվել է հնդկական կողմի խնդրանքով, քանի որ 2022-ին Հնդկաստանում նշվելու է երկրի անկախացման 75-ամյակը: