ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Արգենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում`դեկտեմբերի 1-ին, հայտնել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկինը երեկ ընթրիքի ժամանակ մի քանի ոչ պաշտոնական զրույցներ են ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ»:
Գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կարճատև հանդիպման ժամանակ պատասխանել է Սև ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հարցերին՝ ընդգծելով, որ իր տեսակետը նույնն է մնացել, իսկ Թրամփն ունի իր սեփական տեսակետը: Պուտինն ափսոսանք է հայտնել պաշտոնական հանդիպման չեղարկման առնչությամբ՝ հավելելով, որ հանդիպումը կկայանա, երբ ամերիկյան կողմը պատրաստ կլինի: