ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սովորական չվերթով ժամանած Մերկելը ընթրեց սովորական ռեստորանում

Սովորական չվերթով ժամանած Մերկելը ընթրեց սովորական ռեստորանում
02.12.2018 | 14:14

G20 գագաթաժողովի ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Բուենոս Այրեսի հայտնի «սթեյք հաուս»` այդ կադրերը ցույց տվեց Todo Noticias ալիքը: Ռեստորանի այցելուները զարմացած էին, որ Մերկելի ընթրիքի ժամանակ սովորական քաղաքացիներ մուտքը չեն փակել: Գերմանիայի կանցլերը եկել էր փոքր պատվիրակության ուղեկցությամբ: Ռեստորանի հարևանությամբ գտնվող փողոցներում երթևեկությունը սահմանափակվել է, սակայն անցորդները կարող էին մոտենալ պատուհաններին`տեսնելու բարձրաստիճան հյուրերին: Ռեստորանի մուտքի մոտ հավաքվել էին մարդիկ` ցանկանալով լուսանկարվել հյուրերի հետ:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ