ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը չի մասնակցել G20-ի մամուլի ասուլիսին

Թրամփը չի մասնակցել G20-ի մամուլի ասուլիսին
02.12.2018 | 14:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է G20-ի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը Ջորջ Բուշ ավագի մահվան պատճառով: «Ես շատ սպասում էի մամլո ասուլիսին նախքան կլքեի Արգենտինան, քանի որ մենք մեծ հաջողություն գրանցեցինք տարբեր երկրների և նրանց ղեկավարների հետ G20- ի շրջանակներում շփւմների արդյունքում։ Սակայն հարգելով Բուշ ընտանիքին՝ մենք կսպասենք հուղարկավորությանը, այնուհետև կանցկացնենք մամուլի ասուլիսը»,- գրել է Twitter- ի իր միկրոբլոգում։

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ