ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը դեկտեմբերի 5-ը ազգային սգո օր կհայտարարի

Թրամփը դեկտեմբերի 5-ը ազգային սգո օր կհայտարարի
02.12.2018 | 14:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համազգային սուգ կհայտարարի երկրում՝ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ` հայտարարել է Սպիտակ տան մամլո ներկայացուցիչ Սառա Սանդերսը. «Նախագահը դեկտեմբերի 5-ին ազգային սուգ կհայտարարի: Նա և առաջին տիկինը կմասնակցեն Բուշ ավագի հուղարկավորությանը Վաշինգտոնի մայր տաճարում»:

«Գիշերը նախագահին և առաջին տիկնոջը տեղեկացրել են Ջուրջ Բուշ ավագի վախճանի մասին: Նախագահ Թրամփի և նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև առավոտյան հեռախոսազրույց տեղի կունենա», – հավելել է Սանդերսը:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ