ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արգենտինայի նախագահը լաց է եղել

Արգենտինայի նախագահը լաց է եղել
02.12.2018 | 14:19

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին չի զսպել իրեն և լաց է եղել G20-ի առաջնորդների գագաթաժողովի մասնակիցների համար «Կոլոն» թատրոն համերգի ավարտից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանդիսատեսը և պետությունների ղեկավարները հոտնկայս ծափահարում արվեստագետներին: Իսկ Մակրին, լսելով «Արգենտինա, Արգենտինա» բացականչությունները, հազիվ է զսպում իր զգացմունքները: Նրա կինը՝ Հուլիանա Ավադան, ժպտալով գրկում է նրան: Նախագահը ասել է, որ հուզմունքի պատճառը հպարտությունն է, իր ազգի և երկրի համար։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ