Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, որ կասկածվում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում և մեղադրվում Եմենում ռազմական հանցագործությունների մեջ, Բուենոս Այրեսում՝ G20 գագաթաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է The Guardian-ը: Տեսագրված խոսակցության ժամանակ Էր Ռիադի արքայազնը Մակրոնին ասում է․ «Մի անհանգստացեք»։
Պետությունների ղեկավարները չգիտեին, որ իրենց զրույցը տեսագրվում է:
The Guardian-ը նշում է, որ ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի օգնականը հաղորդել է, որ երկու պետությունների ղեկավարների զրույցի հիմնական թեման Հաշոգիի սպանությունն էր և Եմենում ռազմական հակամարտությունը: Զրույցի ընթացքում Մակրոնը ասել է. «Ես անհանգստանում եմ: Ես անհանգստացած եմ… Ես Ձեզ ասել եմ»: «Այո, Դուք ինձ ասել եք: Շատ շնորհակալություն», – պատասխանում է արքայազնը: «Դուք երբեք չեք լսում ինձ», – պատասխանում է Մակրոնը: «Ոչ: Իհարկե, ես Ձեզ լսում եմ», – պատասխանում է Մուհամեդ բին Սալմանը եւ լայն ժպտում է՝ նկատելով տեսախցիկը: «Որովհետև ես Ձեզ ասել եմ: Դա ավելի կարևոր էր Ձեզ համար»,- պատասխանում է Մակրոնը և ժպտում, տեսախցիկից շրջվելով և արքայազնի հետ առանձնանալով՝ զրույցը շարունակելու համար:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ G20-ի շրջանակներում երկու երկրների ղեկավարները 5 րոպեանոց զրույց են անցկացրել, որի ժամանակ Մակրոնը արքայազնին Հաշոգիի մահվան, Եմենում քաղաքական իրավիճակի լուծման հետ կապված բավական կոշտ ուղերձ է հղել: