Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է 2020-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվել է J խմբում` Իտալիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Լիխտենշտեյնի ազգային ընտրանիների հետ: Առաջնության եզրափակիչ փուլը անց է կացվելու 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
Եվրոպայի հաջորդ առաջնությունը տարբերվելու է նախորդներից․ EURO 2020-ը հյուրընկալելու են ոչ թե մեկ կամ երկու պետություններ, այլ մայրցամաքի 20 տարբեր քաղաքներ՝ այդ թվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: