ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանն ու ԱՄՆ 90-օրյա «առևտրային հրադադար» են կնքել

Չինաստանն ու ԱՄՆ 90-օրյա «առևտրային հրադադար» են կնքել
02.12.2018 | 22:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Բուենոս Այրեսում պայմանավորվել են 90 օրով դադարեցնել նոր մաքսատուրքերի սահմանումը` փորձելով խուսափել լայնածավալ առևտրային պատերազմից:


Շաբաթ երեկոյան ամերիկյան կողմը հայտարարել է, որ հունվարին Վաշինգտոնը չինական ապրանքների ներմուծման որևէ նոր տուրք կամ արգելք չի սահմանի: Չինական կողմը խոստացել է՝ մոտ ապագայում մեծ քանակությամբ ամերիկյան արտադրանք գնել: «Խոսքը նաև ամերիկյան ծագման գյուղմթերքի մասին է», - նշված է Պեկինի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ