Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրության ռեժիմ սահմանել Փարիզում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով: Կառավարության ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոյի խոսքով՝ նախաձեռնությունն առաջարկվել է՝ թույլ չտալու համար զանգվածային փողոցային անկարգությունների կրկնությունը:
«Մենք պետք է մտածենք այն միջոցների մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ կանխելու համար նման միջադեպերը», - ասել է Գրիվոն: Ֆրանսիացիները բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Առաջին զանգվածային ակցիան տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, շարունակվել նոյեմբերի 24-ին: