ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրում

Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրում
02.12.2018 | 22:58

ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածուներն այսօր նախընտրական հանդիպում ունեցան Արմավիրում: Հանդիպման սկզբում արմավիրցի մի կին իր խնդրի լուծման ակնկալիքով մոտեցավ Գագիկ Ծառուկյանին: «Մի խնդրանք ունեմ, երեք օր է՝ մեքենա եմ ստացել, 170 կիլո ապրանք կա մեջը, ու չեմ կարողանում մաքսազերծել, ֆուռերը կանգնած՝ ինձ ուղարկում են ստեղից էնտեղ»,- բողոքեց կինը: Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ օգնել: Քաղաքացիները բազմաթիվ նամակներ նրան փոխանցեցին: Իսկ երբ Գագիկ Ծառուկյանը կառատե պարապող երեխաներին գովեց, նրան ուղեկցող մի մարդ միանգամից հորդորեց. «Իյա, մի հատ ծափ տվեք, պարոն Ծառուկյանին»: Եղան նաեւ քաղաքացիներ, որոնք սելֆիներ արեցին Ծառուկյանի հետ՝ ասելով, թե նրան միայն հեռուստացույցով են տեսնում: Գագիկ Ծառուկյանն էլ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ