ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում

Նիկոլ Փաշինյան. Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում
02.12.2018 | 22:58

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ այսօր եղել է Եղեգնաձորում։ «Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում՝ աշխատել իրենց հետ, բայց մենք որոշեցինք, որ այդ խորհրդարանը պետք է լուծարվի: Մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքացին ունենա այնքան գումար, որ վճարի ջրի, հոսանքի, գազի, տրանսպորտի սակագինը: Մեր տաքսու վարորդները հնարավորություն ունեն վարել և հարկ չմուծել: Մեր երկրում ոչինչ արդար չի բաշխվել: Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ Արարատյան դաշտում կան սեփական հողեր, որ 1996 թվականից հարկ չեն վճարել»,- նշել է նա:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ