ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

G20-ի ընթացքում Էրդողանը կրկին հերքել է Հայոց ցեղասպանությունը

G20-ի ընթացքում Էրդողանը կրկին հերքել է Հայոց ցեղասպանությունը
03.12.2018 | 11:04

Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մի լրագրող, ով իրեն համարել է Հայոց ցեղասպանության զոհերի ծոռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հարց է ուղղել, թե ժամանակը չէ, որ Թուրքիան ընդունի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։


Հարցից զայրացած Էրդողանը հերքել է ցեղասխանության փաստը և ավելացրել, թե չի կարելի Թուրքիային մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ և պնդել, որ հարցը պետք է թողնել պատմաբաններին։ «Մենք միշտ մարդկային վերաբերմունք ենք դրսևորել այլազգիների նկատմամբ։ Թուրքիայում ապրում է 100,000 հայ, որից 30 հազարը բնիկներ են։ Մյուսները ելեկ են Հայաստանից և փաստաթուղթ չունեն։ Mենք չենք արտաքսում նրանց»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ