ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մարմինը նախագահական ինքնաթիռով Վաշինգտոն կտեղափոխեն: Նրա խոսքով՝ դա «հատուկ պատիվ է», որին Բուշ ավագն արժանի է: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի խոսքով` Ջորջ Բուշ ավագի վերջին խոսքերը հասցեագրված էին որդուն: The New York Times-ը գրում է, որ մահից անմիջապես առաջ Բուշ ավագին զանգահարել է որդին` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը և ասել, որ Բուշը հրաշալի հայր ու ինքը սիրում է նրան: Բուշ ավագի վերջին խոսքն էր՝ «Ես էլ քեզ եմ սիրում»: