Իրանի բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր հրթիռային փորձարկումները և թույլտվություն չի խնդրի այլ երկրներից: «Իրանի հրթիռների և պաշտպանական արտադրության այլ միջոցների փորձարկումները նախատեսված են պաշտպանության և զսպիչ նպատակների համար, ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես կա, և մենք կշարունակենք հրթիռների փորձարկումն ու մշակումը»` ասել է Շեքարչին: «Այս հարցը դուրս է գալիս բանակցությունների շրջանակներից և վերաբերում է մեր ազգային անվտանգությանը, և մենք թույլտվություն չենք խնդրի դրա համար և ոչ մի երկրից», - հավելել է իրանցի գեներալը: