ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարմազանովը՝ Փաշինյանին

Շարմազանովը՝ Փաշինյանին
03.12.2018 | 11:15

Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:


Նա նշեց, որ պատմությունից պետք է դասեր քաղել: «Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները: Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, նա շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների:


Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ և յուրայիններ»,-նկատեց նա և ընդգծեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ