ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանք «Մենք» դաշինքն է

Արամ Սարգսյան. «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանք «Մենք» դաշինքն է
03.12.2018 | 11:16

Երկրորդ տեղի համար պայքարում են բոլորը, ես պայքարում եմ հաղթանակի համար, բայց հաղթանակ չի նշանակում, որ գնալու եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքից խլեմ վարչապետի պաշտոնը: Ես հաղթել ասելով նկատի ունեմ, որ պիտի Ազգային ժողով մտնենք այնպիսի թիմով, որ հանրությունն ասի՝ «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանք «Մենք» դաշինքն է` Աբովյանում ասաց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում պաստառների ու գովազդային նյութերի աննախադեպ քանակ է նկատել իշխանությունների և մի քանի այլ ուժերի կողմից: «Այս քարոզարշավը բավականին թանկ է, մտածո՞ւմ ես՝ որտեղից: Պաստառների քանակով միանշանակ պակաս չեն նախկին իշխանություններից»,-նշեց նա: Ըստ Արամ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն այնպես է անում, որ ցույց տա, որ քարոզարշավին մասնակցում են միայն իրենք և «Իմ քայլը», որպեսզի գործող իշխանություններից դժգոհող ձայները տանի իրեն:


Դիմելով աբովյանցիներին՝ նա նշեց, որ խնդիրները շատ են՝ սոցիալական, առողջապահական, աշխատատեղերի բացակայության և այլն: Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ռուսաստանը զինում են Ադրբեջանին, որով նրանք սպառնում են մեր զինվորներին: Այս պարագայում, ըստ Արամ Սարգսյանի, պետք է վերանայել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ