ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաղը Ազգային ժողովում կքննարկվի Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Վաղը Ազգային ժողովում կքննարկվի Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
03.12.2018 | 19:38

14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի վաղը՝ խորհրդարանում: Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել Աժ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստացել է միջնորդությունը: Վաղը խորհրդարանի քառօրյա նիստը պետք է լինի: Հարցին, թե ինչպե՞ս է արձակված խորհրդարանը պատգամավորին զրկելու անձեռնմխելիությունից, Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց. - «Աժ-ն իրավունքի ուժով համարվում է արձակված, բայց գործում է մինչև նոր Աժ առաջին նիստի պահը։ Ինչ վերաբերում է միջնորդությանը, սովորական ընթացակարգով պիտի տեղի ունենա Աժ նիստ, քննարկվի հարցը և կատարվի քվեարկություն»։


Եթե վաղն Աժ-ում քվորում չլինի՞ հարցին, աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կստացվի, որ Աժ որոշումը չի ընդունվի, մինչև Աժ հաջորդ նիստում որոշման ընդունումը։ Հաջորդ օրն էլ կա նիստ, այսինքն՝ քառօրյա։ Չորս օր կա նիստ, որից հետո ևս մեկ քառօրյա կա, որից հետո նոր արդեն հաջորդ Ազգային ժողովը։ Կարող է լինել նաև արտահերթով։ Այսինքն՝ սովորական ընթացակարգով, ինչ-որ մինչ այժմ ցանկացած հարցի վերաբերյալ իրականացվել է»։

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ