Մտավախություն է հնչում, որ վաղը խորհրդարանում քվորում չի լինի` այսօր Արարատում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ չի բացառում այս տարբերակը, որովհետև խորհրդարանի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են։
«Հույս ունեմ, որ Աժ բոլոր պատգամավորներն այդ հարցի քննարկման համար կներկայանան Աժ, կգրանցվեն, և ես հույս ունեմ, որ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը։ Բայց, եթե նույնիսկ հանկարծ էդպիսի բան տեղի ունենա, մեծ հաշվով, արդեն մյուս Աժ-ն այդ հարցին կանդրադառնա, և այդ հարցը կլուծվի», - նշեց Փաշինյանը։