ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Հակակոռուպցիոն այս պայքարը շոու է

Արմեն Աշոտյան. Հակակոռուպցիոն այս պայքարը շոու է
03.12.2018 | 19:40

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է, թե հակակոռուպցիոն պայքարը շոու է ու նպատակ ունի վարկաբեկելու և փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը:

«Այս միջնորդությունը զավեշտալի է այն առումով, որ Ազգային ժողովի այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավի մեջ է, և ես խիստ կասկածում եմ, որ քվորում կարող են հավաքել, որպեսզի բավարարեն Աժ ներկայացված միջնորդությունն այս փուլում։ Երրորդ զավեշտն էլ ավելի մեծ է՝ Արամ Հարությունյանը չի առաջադրվում գալիք ընտրություններին որպես թեկնածու։ Որևէ միջնորդության՝ դատախազական, որևէ Ազգային ժողովի նիստի կարիք ընդհանրապես չի լինելու իրեն կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Ո՞ւմ է պետք այս ձեր երեք կոպեկանոց նախընտրական հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան», - ասել է Աշոտյանը։

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ