ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկ Մարությանը հանձնարարել է չթույլատրված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները

Հայկ Մարությանը հանձնարարել է չթույլատրված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները
03.12.2018 | 19:42

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է՝ անհապաղ հեռացնել բոլոր քարոզչական պաստառները, որ փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում։


«Եվ կապ չունի, թե դա որ կուսակցությանն է», - Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետը:
Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն ապակուսակցական մարմին է և պետք է ապահովի հավասարություն բոլորի համար: «Եթե չի թույլատրվում, պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն և թույլ չտան նման ապօրինություններ», - նշել է քաղաքապետը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475 տեղամասային կենտրոններից 308-ում աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետև տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի:


Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը:


«Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը: Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել շինարարության պատասխանատուներից», - ընդգծել է Հայկ Մարությանը։
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը ավարտական փուլում է:


Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երևանի վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվելու է խորհրդատու ընկերությանը:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ