Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՈՒԵՖԱ-ն ստեղծել է երրորդ եվրագավաթը

ՈՒԵՖԱ-ն ստեղծել է երրորդ եվրագավաթը
03.12.2018 | 19:43

ՈւԵՖԱ-ն հաստատել է 2021 թվականից ակումբային երրորդ մրցաշարի ստեղծումը:
Նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ձևաչափով: Խմբային փուլում հանդես կգա 32 թիմ: Մրցաշարը բաղկացած կլինի խմբային փուլից, 1/8 եզրափակչից, քառորդ եզրափակչից, կիսաեզրափակչից և եզրափակչից համապատասխանաբար:

Կհանդիպեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն ու Եվրոպայի լիգայի խմբային փուլում երրորդ տեղ զբաղեցնողները: Նոր մրցաշարում կանցկացվի 141 հանդիպում 15 խաղային օրում: Նոր մրցաշարի հաղթողը Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունք կստանա: Խաղերը կանցկացվեն հինգշաբթի օրը:

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ