«Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումը սյուռեալիզմ է: Դեռ քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և նույնիսկ սպառնում է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում կատարել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները: Այժմ էլ ամերիկացիները Իրանին են մեղադրում այդ համաձայնագիրը խախտելու համար», -հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»: