ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը` Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
«Որոշ բայղուշներ անընդհատ գուժում են, թե հեսա մարդիկ հիասթափվեցին հեղափոխությունից, հուսահատվեցին, ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը, և այս ընտրություններով այդ խումբը պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը: Որոշ հին դեմքեր հայտարարում են, որ իրենք դեռ Մասիսում ուժեղ են: Այս ընտրություններում դուք պետք է ապացուցեք, որ ՀՀԿ-ն Հայաստանի ոչ մի անկյունում չունի տեղ և ապաստան»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: